Անբարեկիրթ վարորդներին ցնցել է հաշմանդամի «ուրվականը» (տեսանյութ)
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին Dislife.ru պորտալը սոցիալական գովազդ է նկարահանել հաշմանդամների կայանատեղիների մասին՝ վարորդների վրա հոլոգրաֆիայի օգնությամբ փորձարկում անելով, գրում է rosbalt.ru-ն:
Վարորդներին, ովքեր հակառակ օրենքների առևտրի կենտրոնի կայանատեղիում փորձել են զբաղեցնել հաշմանդամների համար նախատեսված տարածքը, «վախեցնում» էին հոլոգրաֆիկ պրոյեկցիայով:










