Սակրամենտոյում «Զատկի ձվի որսը» վերածվել է քաոսի (լուսանկարներ)
ԱՄՆ Սակրամենտո քաղաքում «Զատկի ձվի որսը», որը հայտնի խաղ է, որի ժամանակ հարկավոր է գտնել և հավաքել ձվերը, քաոսի է վերածվել: Միջոցառման կազմակերպիչները փորձել էին ամենամեծ միջոցառման ռեկորդ սահմանել՝ 500 000 ձու դնելով հազարավոր երեխաների համար:
Բայց միջոցառումը վերածվել է խառնաշփոթի, երբ ծնողներն են դաշտ մտել՝ «զինված» սեփական զամբյուղներով:
Ականատեսների խոսքերով՝ միջոցառումը կազմակերպված չի եղել, բոլորն իրար ոտնատակ են տվել, փոքրիկ երկու-երեք տարեկան երեխաները լաց են եղել, մինչ ծնողները փորձել են վերցնել բոլոր ձվերն իրենց երեխաների համար:
Վերջնաժամկետին ուշանալու պատճառով միջոցառումը ռեկորդ չի գրանցել։
Երեխաները փորձել են հավաքել որքան հնարավոր է շատ ձու և այնուհետ դրանք փոխանակել քաղցրավենիքի հետ:
Այնուամենայնիվ, կազմակերպիչները կոչ են արել հավաքվածներին հիշել միջոցառման նպատակի մասին՝ գումար հավաքել մարդկանց թրաֆիքինգի զոհերի համար:

















