Գրոհայիններն ավելի քան 300 խաղաղ բնակիչ են առևանգել սիրիական Իդլիբում

18:37 • 06.04.15

«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերի են վերցրել մոտ 300 խաղաղ քուրդ բնակչի Սիրիայի հյուսիս- արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի արվարձանում, գրում է ria.ru-ն:


Ահաբեկիչներն առևանգել են քաղաքացիներին Ալ-Դանա բնակավայրից: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գերիների թվում մեծ քանակությամբ երեխաներ կան:


Ավելի վաղ Սիրիայի SANA պետական գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակը սկսել է Իդլիբ քաղաքում և դրա շուրջը գտնվող բնակավայրերում «նուսրայի» գրոհայինների դիրքերի վրա հարձակում: Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է երկու հարյուր գրոհային:


100 հազար բնակիչ ունեցող Իդլիբ քաղաքը մարտի 28-ին գրավել են «Ջեբհատ ան-Նուսրա»-ի գրոհայինները և այն Ռաքքայից հետո դարձել է երկրորդ քաղաքը, որ ամբողջությամբ անցել է ահաբեկիչների հսկողության տակ:


Հինգ օր կատաղի մարտերից հետո Սիրիական բանակի հրամանատարությունը որոշել է հետ քաշվել Իդլիբից ահաբեկիչների ջոկատների հետ: