100–ամյա ճապոնուհին ռեկորդ է սահմանել՝ լողալով անցնելով 1,5 կիլոմետր

18:33 • 06.04.15

Ճապոնուհի Միեկո Նագաոկան դարձել է երկրագնդի՝ 100 տարեկանից մեծ առաջին բնակիչը, ով կարողացել է ազատ ոճի մեջ լողալով անցնել 1500 մետր ճանապարհ, գրում է interfax.ru-ն:


«Ես ցանկանում եմ լողալ, մինչդեռ ես 105 տարեկան չեմ: Եթե ես կարողանամ այդքան երկար ապրել»,- ասել է Նագաոկան, ով այդ հեռավորությունը հաղթահարել է 1 ժամ 16 րոպեի ընթացքում:


Ինչպես սպասվում է, նրա ձեռքբերումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:


Նագաոկան մասնակցել է 100-ից մինչև 104 տարեկան մարդկանց լողի մրցումների, որոնք անցկացվել են Սիկոկու կղզու Էհիմե շրջանում:


Ինչպես հավելում են ճապոնական լրատվամիջոցները, Նագաոկան 1,5 հազար մետր հեռավորությունն արդեն լողալով անցել էր 99 տարեկան հասակում: