Պորոշենկոն հայտարարել է պետական համակարգի հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին

19:10 • 06.04.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է երկրի կառավարման մոդելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Կիևի պատրաստակամության մասին:


«Ես պատրաստ եմ, որ մենք հանրաքվե անցկացնենք պետական կառավարման մոդելի հարցի վերաբերյալ, եթե դուք (սահմանադրական հանձնաժողովը- խմբ.) դրանում անհրաժեշտություն կտեսնեք»,- հայտարարել է Պորոշենկոն:


Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ միակ պետական լեզուն կմնա ուկրաիներենը: