Թուրքիայի ափերի մոտ սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

17:00 • 06.04.15

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել, տեղեկացնում է Haber7 կայքը։

 

Նախնական տվյալներով՝ նավում գտնվող ավելի քան 20 անօրինական ներգաղթյալներից 4-ը մահացել են, 9-ը՝ փրկվել։

 

Կան անհետ կորածներ։

 

Ենթադրվում է, որ սիրիացիները փորձել են ծովով անցնել Եվրոպա՝ ապաստան ստանալու համար։