Ռուսաստանը շարունակում է ԵՄ-ն «պառակտելու» քաղաքականությունը. Լեհաստանի նախկին նախագահ

19:45 • 06.04.15

Ռուսաստանի Դաշնությունը չի դադարեցնում վարել ԵՄ-ի միասնությունը պառակտելուն ուղղված քաղաքականություն: Նման կարծիք է հայտնել ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, գրում է korrespondent.net-ը:


«Ռուսաստանը նախկինում նույնպես վարել է ոչ թե մեկ եվրոպական քաղաքականություն, այլ «28+1»: 28-ը դա երկկողմանի հարաբերություններն են (ԵՄ անդամների հետ), իսկ մեկը՝ եղել է ամենաքիչ կարևորը՝ դա Բրյուսելի հետ: Իմանալով այդ մասին՝ ԵՄ-ն և եվրոպացի առաջնորդները պետք է շատ բան անեն, որ դա չգործի»,- նշել է Կվասնևսկին:


Նրա խոսքով՝ ԵՄ-ի նկատմամբ ՌԴ-ի նման քաղաքականությունը կապված է նրա հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՄ-ն արհեստական կառույց է համարում, ինչպես նաև նրա հետ, որ ԵՄ-ն «չի դիմանա և պետք է աշխատել ԵՄ տարբեր անդամների հետ, որպեսզի մի պահին, ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց, այնպես էլ ԵՄ-ն պետք է փլուզվի»: