ԵՏՄ-ն և Վիետնամը պատրաստվում են 2015 թվականին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել

17:05 • 06.04.15

Վիետնամը հուսով է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ընթացիկ տարվա առաջին կեսին: Այդ մասին հայտարարել է Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, գրում է interfax.ru-ն:

 

Իր հերթին այդ երկրում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ փաստաթուղթը գտնվում է մշակման վերջնական փուլում:

 

«Սկզբունքային հարցերը համաձայնեցված են, մենք փաստացիորեն համաձայնության ենք եկել բոլոր կետերի շուրջ: Հուսով ենք՝ մոտ ժամանակներս կստորագրենք այդ փաստաթուղթը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

 

Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ Մոսկվային և Հանոյին կհաջողվի մոտ ապագայում շտկել ռուս-վիետնամական ապրանքաշրջանառության անկման հետ կապված իրավիճակը: