Ամերիկուհին մահացել է աշխարհի ամենատարեց մարդու տիտղոսին արժանանալուց 5 օր անց

11:37 • 07.04.15

Հարյուր տասնվեց տարեկանում մահացել է Արկանզասի բնակչուհի Գերտրուդ Ուիվերը, ով ապրիլի 1-ին աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել։ Նրանից հետո ամենատարեցն է համարվում 115-ամյա աֆրոամերիկուհի Ջերալին Թելին, գրում է Интерфакс-ը։

 

Ինչպես հայտնել են Silver Oaks ծերանոցից, որտեղ ապրել է Ուիվերը, կինն իմացել է, որ աշխարհի ամենատարեց մարդն է, և նրան դուր էր գալիս նման բացառիկ կարգավիճակը։ Ղեկավարության խոսքով՝ Ուիվերը պատասխանում էր զանգերին, նրա համար կարդում էին շնորհավորական բացիկները։

 

Ուիվերը հիվանդացել է շաբաթ և մահացել երկուշաբթի առավոտյան։ Երբ կնոջը հարցնում էին երկարակեցության գաղտնիքի մասին, նա պատասխանում էր, որ միշտ կերակուրն ինքն է պատրաստել և սիրել է բոլորին։