Ժամը 13:00-ին Գորիս-Կապան ավտոճանապարհին երթևեկությունը 30 րոպեով կդադարեցվի

12:19 • 07.04.15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:


Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթևեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար:


Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: