Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի անդամի տան կտուրին նռնակ է հայտնաբերվել. Քննչական կոմիտե

14:18 • 07.04.15

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հաստատեցին  Tert.am-ի  այն տեղեկությունը, որ «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի անդամի տան տանիքից նռնակ է հայտնաբերվել:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը։
 

Հիմնադիր խորհրդարանից ավելի ուշ հայտնել էին, որ բերման է ենթարկվել ՀԽ համակարգող Ժիրայր Սեֆիլյանը,  «Հայկական վերածնունդ»-ի լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր) և այլ անձինք։