Նյու Յորքում անհայտ անձինք զբոսայգիներից մեկում տեղադրել են Սնոուդենի արձանը

10:35 • 07.04.15

Նյու Յորքում անհայտ անձինք զբոսայգիներից մեկում տեղադրել են Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արձանը, գրում է gazeta.ru-ն:

 

Արձանը տեղադրել են սյան վրա, որը տեղադրվել է ԱՄՆ անկախության համար պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին:

 

«Եթե մենք նայենք պատմությանը, այն մարդիկ, որոնց մենք հիմա հուշարձանների ենք արժանացնում, այդ թվում՝ նրանց, ովքեր պայքարել են բրիտանական իշխանության դեմ, ժամանակին հանցագործներ են եղել: Այժմ նրանք հերոսներ են»,- հայտնել են հուշարձանի հեղինակներն անանունության սկզբունքով:

 

Նրանց խոսքերով՝ Սնոուդենի և երկրի անկախության համար պայքարողների կապը պատահական չէ:

 

Հուշարձանն ապամոնտաժվել է տեղադրումից մի քանի ժամ անց:

 

Հիշեցնենք, որ Սնոուդենը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը, ինչի համար լքել է երկիրը։