Սեղանի թենիսի ֆեդերացիան «Աբովյան» ՔԿՀ-ին թենիսի պարագաներ է նվիրել

15:16 • 08.04.15

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել տիկնիկային ներկայացմամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։


Մինչ ներկայացումը քրեակատարողական վարչության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանը և արդարադատության փոխգնդապետ Ա. Համբարձումյանը տոնի կապակցությամբ շնորհավորել են կին դատապարտյալներին:


Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանը:


Ներկայացման ավարտին քրեակատարողական հիմնարկի բակում Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը ևս շնորհավորել է կին դատապարտյալներին և ֆեդերացիայի կողմից հիմնարկին նվիրել սեղանի թենիսի պարագաներ՝ խոստանալով առաջիկայում այլ մարզական գույքով ևս աջակցել կին դատապարտյալներին: Ֆ. Սարգսյանը նաև վարպետության դաս է անցկացրել կին դատապարտյալների հետ: