Գերմանիայում անօրինական ներգաղթը հասել է ռեկորդային մակարդակի

15:12 • 08.04.15

Գերմանիայի տարածքում անօրինական ներգաղթյալների քանակը կրկին աճել է և հասել ռեկորդային մակարդակի: 2014 թվականին միայն դաշնային ոստիկանությունը գրանցվել է 57 հազարից ավելի դեպք, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

«Դա ամենաբարձր ցուցանիշներն են Գերմանիայի վերամիավորման ժամանակներից ի վեր»,- ասել է գերատեսչության ղեկավար Դիտեր Ռոմանը:

 

2013 թվականի հետ համեմատած՝ աճը կազմել է 75 տոկոս: 2014 թվականին դաշնային ոստիկանությունը գրանցել է մոտ 27 հազար մարդու, ովքեր անօրինական են գտնվել Գերմանիայի տարածքում:

 

Գերմանիայի տարածք անօրինական մուտքի մեծ մասն իրականացվում է Ավստրիայից և Ֆրանսիայից: «Հարավային սահմաններին այդ քանակը ավելի քան եռապատկվել է, իսկ արևմտյան սահմաններում՝ կրկնապատկվել»,- նշել է Ռոմանը:

2014 թվականի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2100 մարդու, ովքեր զբաղվել են անօրինական ճանապարհով երկիր մարդկանց բերելով:

 

Անօրինական ներգաղթյալների մեծ մասը ժամանում է Սիրիայից, Էրիթրեայից, Աֆղանստանից, Կոսովոյից, Սերբիայից և Սոմալիից: Դաշնային ոստիկանությունը անցած տարի կարողացել է կանխել մոտ 30 հազար անօրինական մուտք Գերմանիայի տարածք՝ ինչպես տրանզիտային երկրներում, այնպես էլ պոտենցյալ անօրինական ներգաղթյալների բնակության երկրներում: