Իրանի պատժամիջոցները չեղարկելու դեպքում նավթի գները կընկնեն 15 դոլարով. Միջազգային էներգետիկ գործակալություն

17:53 • 08.04.15

Միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերման դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի գները հաջորդ տարի կարող են ընկնել մեկ բարելի դիմաց 15 դոլարով: Նման կանխատեսում են արել Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման համաձայն՝ համաշխարհային շուկա Իրանի կողմից մատակարարվող նավթի ծավալների ավելացումը կբերի 5-15 դոլարով նավթի գնի նվազման:

 

«Եթե ձեռք բերվի համապարփակ համաձայնագիրը, որը կհանգեցնի Իրանի պատժամիջոցների չեղարկմանը, նավթի մատակարարումների ծավալների, պահանջարկի, ինչպես նաև գների վերաբերյալ կանխատեսումները կարող են զգալիորեն փոխվել: Սակայն պատժամիջոցների վերացման ժամանակը և կարգը դեռ հայտնի չեն»,- ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հաղորդագրությունում: