Պուտինը Ցիպրասի հետ կքննարկի Հունաստանը «Թուրքական հոսքին» միացնելու հնարավորությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ կքննարկի Հունաստանը ռուս-թուրքական «Թուրքական հոսք» գազային նախագծին միացնելու հարցը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Դա Հունաստանին թույլ կտա զգալի օգուտ ստանալ Եվրոպա արտահանվող գազի տարանցումից և կապահովի երկրի և ընդհանուր տարածաշրջանի անվտանգությունը»,-ասված է նյութերում:
Բանակցությունների ընթացքում կողմերը կարող են քննարկել նաև «Ռուսական երկաթուղիների» մասնակցությունը հունական ձեռնարկությունների, մասնավորապես՝ Սալոնիկ նավահանգստի և երկաթուղային ընկերությունների սեփականաշնորհման տենդերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունական իշխանությունները Ռուսաստանից ֆինանսական օգնություն չեն խնդրել:










