Աուտիզմով տառապող 11-ամյա երեխան հիշողությամբ նկարում է աշխարհի քարտեզը (լուսանկարներ)
Համացանցում տարածվել են Նյու Յորքում բնակվող 11-ամյա երեխայի լուսանկարները, ով իր յուրահատուկ հիշողության շնորհիվ նկարում է աշխարհի քարտեզն ամենայն մանրամասնությամբ, գրում է The Daily Mail-ը:
Նյու Յորքում դասախոսներից մեկը հրավիրել է իր 11-ամյա որդուն դասերից մեկին, որի ժամանակ երեխան կանգնել է աթոռի վրա և հիշողությամբ նկարել աշխարհի քարտեզը:
Reddit-ի օգտատեր Բոբիտիսը, ով հրապարակել է լուսանկարները, գրել է. «Նա իմ դստեր դասախոսներից մեկի որդին է: Նա այսօր եկել է դասարան և արել սա: Ես պարզապես ապշած եմ»:
Աուտիզմ ունեցող որոշ անհատներ կարող են որոշակի դժվարություններ ունենալ հիշողության հետ կապված, ոմանք կարող են ունենալ բացառիկ հիշողություն և տեսողական ունակություններ:












