Բաքվում ավտոբուսում դստեր աչքի առաջ տղամարդը սպանել է կնոջը

09:55 • 09.04.15

Բաքվում ավտոբուսում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպի հետևանքով սպանվել է 47-ամյա Ֆաթիմա Շամիևան:

 

Պարզվել է, որ նրան սպանել է ամուսինը՝ ավտոբուսում սկսված վիճաբանության արդյունքում:
Ն. Մամեդովը կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մանկահասակ դստեր ներկայությամբ: Ամուսինը կտրել է կնոջ պարանոցն ու հարվածներ հասցրել սրտի շրջանում:

 

Ենթադրվում է, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

 

Հարուցվել է քրեական գործ: Ամուսինը հաջորդ կանգառում իջել է ու փախուստի դիմել: Այժմ նրան  հետախուզում են: