Չինաստանում պաշտոնյան դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար

10:28 • 09.04.15

Չինաստանի Գույչժոու շրջանի կուսակցական կոմիտեի մշտական հանձնաժողովի նախկին անդամ, Ցզունյի քաղաքի կուսակցական կոմիտեի քարտուղար Լյաո Շաոհուան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդվում է հինգշաբթի օրը Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության հարցերով կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:

 

«Լյաո Շաոհուան մեղավոր է ճանաչվել 13,24 միլիոն յուանի (2,14 միլիոն դոլար) չափով կաշառք ստանալու համար»,- ասված է փաստաթղթում: