1915-ի ցավերը դեռ շարունակվում են. Թուրքիայի ընտրություններում առաջադրված հայ կին թեկնածու

13:40 • 09.04.15

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի հայ կին թեկնածու Սելինա Դողանը չի ցանկացել, որ իրեն հարցեր ուղղեն «1915-ի դեպքերի» վերաբերյալ, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։

 

Al Jazeera-ին տված հարցազրույցում հայ թեկնածուն նշել է, որ չի ցանկանում այժմ խոսել այդ դեպքերի մասին, բայց նշել է. «1915-ի ցավերն այժմ էլ են շարունակվում։ Հետապնդումներ դեռ կան։ Քանի դեռ ժխտման քաղաքականությունը շարունակվում է, այդ  հետապնդումները շարունակվելու են»։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է բնութագրում «1915-ի դեպքերը», Դողանը չի ցանկացել պատասխանել՝ նշելով, որ այժմ դրան անդրադառնալ չի ցանկանում։

 

Թեկնածուն, սակայն նշել է, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ինքը լինելու է Թաքսիմ հրապարակում։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թաքսիմում նախատեսվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ միջոցառում։