Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին գիրք է լույս տեսել
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է ներկայացվել։ «Ամոթ և պատիվ. 1915-2015՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը» վերնագրով գիրքը հրատարակվել է Evrensel հրատարակչության կողմից, գրում է pandora.com.tr-ը։
Արդեն վաճառքի հանված գիրքը Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց պատմում է, թե ինչպես են դրա պատասխանատուների ժառանգները շարունակում անզոր քաղաքական ու գաղափարախոսական հարձակումները։
«Հայ ժողովրդի ոչնչացումից՝ նրանց ստեղծած կոթողները, հետևում մնացածներին ժառանգած արվեստի ու գրական հարստությունները չոչնչացան»,-ասված է գրքի ներածությունում։
Գրքի հեղինակների համոզմամբ՝ Ցեղասպանությունն աղքատացրել է հենց այն գործադրողներին ու նրանց ներկայացնող ազգին։
Գրքում ամփոփված նյութերը, այդ իրողության պատմական արմատներն ու քաղաքական դրդապատճառները ներկայացնելուն զուգահեռ, հաշվետվություն են ներկայացնում Ցեղասպանության հետևանքով Թուրքիայում արժեքների կորուստների մասին։










