Իջևանում ամուսինը ոստիկանությանը հայտնել է, որ կինը երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր մեջքին

12:26 • 09.04.15

Ոստիկանության Իջևանի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին 1973 թ. ծնված Նարիման Հ.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, կինը` 1983 թ. ծնված Անահիտ Բ.-ն, վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր ձեռքին և մեջքին` պատճառելով վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նույն օրը, ժամը 16.45-ին, Անահիտ Բ.-ն հաղորդում է տվել, որ  վիճաբանության ժամանակ ամուսինը` Նարիման Հ.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: