Իրանի շուրջ համաձայնությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են համագործակցել. Սպիտակ տուն

09:06 • 09.04.15

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կայացումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջո
Էրնեստը:

 

«Սակայն դա ցույց է տալիս, որ դեռ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար հաջողությամբ համագործակցելու հնարավորություն կա»,-ասել է նա:

 

«Հաջողությամբ համագործակցելու մեր ունակությունը բարելավում է մեր հարաբերությունները, սակայն դա չի վերացնում լուրջ մտահոգությունները, որոնք մենք ունենք մի քանի ոլորտներում, օրինակ՝ Ուկրաինայի ապակայունացման հարցում Ռուսաստանի ակտիվության առումով»,-հավելել  է նա:

 

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնության գալը հնարավոր չէր լինի: