ԻԼԻՊ-ի զինյալները իրաքցի տղամարդու են գլխատել կախարդությամբ զբաղվելու համար
«Իսլամական պետության» զինյալներն Իրաքում վայրենաբար գլխատել են կախարդությամբ և հմայությամբ զբաղվելու մեջ մեղադրվող տղամարդուն:
Ինչպես գրում է Daily Mail-ը` արյունարբու զինյալների կողմնակիցները սպանության ահասարսուռ տեսարանները պատկերող լուսանկարները տեղադրել են համացանցում:
Լուսանկարներից մեկում պատկերվում է մի տղամարդ, ով պնդում է, որ բրիտանացի զինվորական է, ով պայքարում է ԻԼԻՊ-ի կողմից և հայտնի է Աբու Բաքր ալ-Բրիտանի անունով:
Ինչպես հաղորդում է պարբերականը` լուսանկարներից կարելի հասկանալ, որ դրանք արվել են Տիկրիտ քաղաքի մոտակայքում` Իրաքի Սալահ Ալ-Դին նահանգում, որտեղից վերջին շաբաթներին իրաքյան բանակը հաջողությամբ դուրս էր մղում ԻԼԻՊ-ի զինյալներին:










