Լիտվայի Մարդու իրավունքների կենտրոնը սոցհարցում է կատարել՝ ռասիստական նամակ հրապարակելով (տեսանյութ)
Լիտվայի Մարդու իրավունքների կենտրոնը մի տեսանյութ է հրապարակել, որում ատելության կոչերի և խտրական վերաբերմունքի հետ կապված երիտասարդների շրջանում սոցհարցում է կատարել, գրում է Aljazeera-ն:
Սևամորթ մի դերասան խնդրել է թարգմանել լիտվերեն գրված նամակը, որն իբր նա ստացել էր Facebook սոցցանցում:
Բոլոր մասնակիցները պատրաստակամորեն ցանկանում են օգնել երիտասարդի, բայց երբ ընթերցում են նամակը, նրանցից շատերը հրաժարվում են թարգմանել այն, ասելով, որ չարժե դրան ուշադրություն դարձնել, իսկ մյուսները անչափ անհարմար զգալով միևնույնն է թարգմանում են և ապա ներողություն խնդրում երիտասարդից իր լսածի համար:
Իսկ հաղորդագրության մեջ գրված էր «Այ կապիկ, ի՞նչ ես անում Լիտվայում, հետ գնա Աֆրիկա: Եթե դու սա չհասկանաս մենք քեզ կգտնենք ու քո ստրուկ մաշկից կոշիկ կպատրաստենք»:










