Միլանում տղամարդը կրակ է բացել դատարանի դահլիճում

14:25 • 09.04.15

Միլանում տղամարդը կրակ է բացել դատարանի նիստի ժամանակ: Միջադեպի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են:

 

Կրակ բացած տղամարդը փախուստի է դիմել:

 

Ոստիկանության տվյալներով՝ կրակ բացած տղամարդը դատարանում հանդես էր գալիս սնանկության գործով:

 

Reuters-ի տեղեկություններով՝ սպանվածներից մեկը եղել է դատավորը:

 

Միլանի արդարադատության պալատից, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, մարդիկ տարհանվել են: