Քարդաշյան քույրերը շրջում են Երևանով

13:46 • 09.04.15

Երեկ Երևան ժամանած իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը՝ Քլոեն, դուրս են եկել զբոսանքի՝ Երևանով շրջելու։


«Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի առջև սպասող երկրպագուները ծափերով ողջունեցին քույրերին։ Քարդաշյանները սիրով լուսանկարվեցին նրանց հետ։


Հիշեցնենք, որ հայրենակիցների ջերմ ընդունելությունից ոգևորված Քիմ Քարդաշյանը Instagram-ում և Twitter-ում գրառում էր կատարել՝ ասելով. «Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»։