Սանկտ Պետերբուրգում սակրավոր շներին և նրանց վարժեցնողներին նվիրված արձան կկանգնեցնեն
Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որոշվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրենց կյանքը վտանգի ենթարկած Լենինգրադի ճակատի սակրավոր շներին և նրանց վարժեցնողներին նվիրված արձան կանգնեցնել, գրում է rg.ru-ն:
Նշվում է, որ այն իր տեսակի մեջ առաջինն է, քանի որ մշտապես սակրավորներին նվիրված արձանների կերպարները տղամարդիկ են եղել, այս անգամ արձանի համար օրինակ կծառայի Օլգա Կոշկինան և և իր Մուռ մականունով հովվաշունը:
Այժմ հանգանակություններ են կատարվում արձանի պատրաստման և տեղադրման համար, որը նախաձեռնել է «Հավատարմություն» անօթևան կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բարեգործական կազմակերպությունը:
Նախագծի արժեքը շուրջ 7 միլիոն ռուբլի է:










