Հունաստանի խորհրդարանը բաց է Պետդումայի հետ համագործակցության համար. Ցիպրաս

16:15 • 09.04.15

Հունաստանի խորհրդարանը պատրաստ է համագործակցել ՌԴ Պետդումայի հետ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, փոխանցում է РИА Новости-ն։


«Ցանկանում եմ ընդգծել, որ հունական խորհրդարանը բաց է Պետդումայի հետ համագործակցության համար»,- ասել է Ցիպրասը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում։


Ցիպրասը նշել է, որ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև խնդիրների լուծումը պետք է գտնել երկխոսության, այլ ոչ տնտեսական պատերազմի սրման ճանապարհով։