Երկու թուրք լրագրողի ազատազրկում է սպառնում՝ Charlie Hebdo-ի ծաղրանկարների վերահրապարակման համար

10:05 • 09.04.15

Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկու լրագրողի՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի ծաղրանկարները վերահրապարակելու համար, տեղեկացնում է Газета.ru-ն:

 

«Թերթում հրապարակված ծաղրանկարները հրապարակավ նվաստացնում են կրոնական արժեքները»,-ասված է Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ:

 

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ լրագրողների համար 4,5 տարվա ազատազրկում է պահանջվում: