Աշխարհի երկրների միայն կեսում են բոլոր երեխաները դպրոց գնում. ՅՈւՆԵՍԿՕ
Աշխարհի երկրների միայն կեսն է հասել մինչև 2015 թվականը բոլոր երեխաների համար տարրական կրթության հասանելիությունն ապահովելու նպատակին: Այդ մասին ասված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության զեկույցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զեկույցում ասվում է, որ հաջողության են հասել Աֆղանստանը, Նեպալը, Սիերա- Լեոնեն, Ռուանդան, Տանզանիան և Հնդկաստանը, սակայն Նիգերիան, Պակիստանը, Եթովպիան, Նիգերը և Չադը շարունակում են հեռու մնալ դրված նպատակներից:
Կրթության ոլորտում դրվել են 2030 թվականի համար նոր նպատակներ, բայց դրանց իրականացման համար անհրաժեշտ է հավելյալ 20 միլիարդ դոլար, նշում են ՅՈւՆԵՍԿՕ-ում:










