Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել Յանուկովիչի դեմ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ, հայտնել է երկրի արդարադատության նախարարությանը կից աշխատանքային խմբի ղեկավար Կառլ Վոլոխը, փոխանցում է Лента-ն։
«Այսօր երեկոյան (ապրիլի 8-ի-Tert.am) Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է գրանցել նախկին նախագահ Յանուկովիչի, Սահմանադրական դատարանի դատավորների և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ, ովքեր մեղադրվում են հանցավոր պայմանավորվածության գալու համար։ Մոտ ժամանակում շատ «անձեռնմխելիների» մեղադրանք կներկայացվի»,- գրել է Վոլոխը Facebook-ում։
Նշենք, որ երկրի նոր իշխանությունները նախկին նախագահի և նրա համախոհների դեմ մի քանի քրեական գործ են հարուցել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։










