Այսօր դպրոցներում կպատրաստեն անմոռուկներ. ԿԳՆ-ն ներկայացրել է պատրաստման ձևը (տեսանյութ)

11:08 • 10.04.15

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի  ժամին կպատրաստեն անմոռուկներ:


Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
 

Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ  կողմում նշելով  իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը):


Անմոռուկի պատրաստման ձևը՝ տեսանյութում