«Իսլամական պետությունը» փորձում է աջակիցներ գտնել Կովկասում. ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն

17:21 • 10.04.15

«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումը փորձում է աջակիցների անդամագրել Հյուսիսային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովը Տաշքենդում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանայիան հակաահաբեկչական կառույցի խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

 

««Իսլամական պետության» վտանգն այն է, որ նրանք սկսում են ներխուժել այլ ահաբեկչական կազմակերպություններ»,- հայտնել է Սմիրնովը:

 

Նա նշել է, որ «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման որոշ դաշտային հրամանատարներ անգամ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը» և հայտարարել, որ անհրաժեշտ է համատեղ մշակել կոնկրետ միջոցներ դրան հակազդելու համար: