«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել 10 բժշկի՝ գրոհայիններին բուժելուց հրաժարվելու համար

16:52 • 10.04.15

Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ ընկած հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել տասը բժշկի, որոնք հրաժարվել են բուժել վիրավոր իսլամիստներին, գրում է gazeta.ru-ն:

 

«Այսօր ԻՊ-ի անդամները սպանել են տասը բժշկի՝ վիրավոր գրոհայիններին բուժելուց հրաժարվելու համար»,- հայտնել է Iraqi News-ի աղբյուրը: