Իսպանացին ազատազրկվել է՝ ընկերուհու մեջքին իր անվան առաջին տառը շիկացած ձողով դաջելու համար

13:44 • 10.04.15

Իսպանիայի հյուսիսում դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Կաիտո մականունով մի տղամարդու, ով կրակի վրա շիկացած ձողով ընկերուհու մեջքին «К» տառն է դաջել:



Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել, երբ կինը քնած է եղել: Արդյունքում Կաիտոյին մեղավոր են ճանաչել ընտանեկան բռնության իրականացման համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը հայտնաբերել է իր մեջքին դաջված տառը միայն առավոտյան` լոգանք ընդունելիս: Տուժածը պատմել է, որ նախկինում սիրեցյալն իրեն համոզել է շիկացած ձողով իր անունը դաջել, սակայն ինքը հրաժարվել է:

 

Ենթադրվում է, որ Կաիտոն միտումնավոր նրան հարբեցրել է ու ցավազրկող ներարկել, որպեսզի իրագործի իր ծրագիրը: