Իսլամ Քարիմովը պաշտոնապես ստանձնել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնը
Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, գրում է Вести-ն։
Խորհրդարանի վերին և ստորին պալատների համատեղ նիստի ժամանակ ներկա են եղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և կառավարության անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Նախագահի վկայականը Քարիմովին է հանձնել ԿԸՀ-ի նախագահ Միրզա Ուլուքբեկ Աբդուսալոմովը։ Այնուհետև նախագահը, ձեռքը դնելով միաժամանակ Սահմանադրության և Ղուրանի վրա, երդում է տվել՝ խոստանալով հետևել Սահմանադրությանը և հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը։










