Կիևում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիում է մեկնարկել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիում, հայտնում է aspekty.net-ը։
«Կիև» հյուրանոցի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարի» խորագրով սիմպոզիումը, որը կազմակերպել են Ուկրաինայի հայերի միությունը և Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը՝ սիմպոզիումի շրջանակում կներկայացվեն հայտնի գիտնականների զեկույցներ, մտավորականության ներկայացուցիչների և հասարակական գործիչների ելույթներ՝ նվիրված մարդկության պատմության ընթացքում ցեղասպանության խնդրին։










