Քիմ Քարդաշյանը Facebook-ում կիսվել է հայ կանանց մասին տպավորություններով և վարչապետի հետ հանդիպման հպարտությամբ (լուսանկար)

09:35 • 10.04.15

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում կիսվել է ապրիլի 9-ին արված որոշ լուսանկարներով:

 

«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ արված լուսանկարը տարածելով՝ Քիմ Քարդաշյանն ասել է. «Ես ու Քլոեն երեկ այցելեցինք «Մայր Հայաստան»: Հուշարձանն այցելուներին հիշեցնում է հայոց պատմության ուժեղ կանանց: Ես սիրում եմ ուժեղ կանանց»։

Քիմը գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման մասին:

«Պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե որքան հպարտ է, որ մենք հպարտ հայեր ենք և չենք մոռացել մեր արմատները»,-գրել է նա՝ ավելացնելով  #NeverForget հեշթեգը:

 

Վարչապետի հետ հանդիպմանը Քիմին և Քլոեին ուղեկցել են նաև նրանց զարմուհիները:
«Քլոեն ու ես բերել ենք նաև մեր զարմիկներին՝ Քորթնի և Քարա Քարդաշյաններին: Կարոտել ենք քեզ՝ Քրիստա: Մենք 3 զարմիկներ ունենք, որոնք քույրեր են, և նրանց բոլորի անուններն սկսվում են Ք-ով»,-գրել է Քիմը: