Մահացու վրաերթ Էջմիածին-Մարգարա ճանապարհին

17:15 • 10.04.15

Ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում,  «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված կնոջ, որը տեղում մահացել է:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիականության լրատվական ծառայությունը, կատարվում է քննություն: