Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

10:22 • 10.04.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: 

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը և հայտնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: