ՀԽ 5 անդամների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։
Այդ մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։










