ՀԽ անդամների ձերբակալությամբ իշխանությունները հուշեցին, որ ապրիլի 24-ից բացի, իշխանափոխության հարց էլ կա. Ռ. Հակոբյան

12:19 • 10.04.15

Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին զուգահեռ, ունենք նաև այլ թեմա, դա իշխանափոխության հարցն է. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ժիրայի Սեֆիլյանի և Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամների ձերբակալմանն ու  կալանավորմանը:  

«Չեմ կարծում, որ Հիմնադիր խորհրդարանը պատրաստվում էր հակաօրինական իշխանափոխություն իրականացնել և որ փաստերը բավարար էին, որպեսզի կատարվեին ձերբակալություններ»,-ասաց նա  հավելեց, որ եթե փաստաբանական հիմք կապահովվեր, այդ դեպքում գուցե, բայց առայժմ չկա փաստ:

Հակոբյանն անձամբ է ուսումնասիրել մինչ այս հնչեցված բոլոր հայտարարությունները և չի տեսել վտանգ, որ կարող է իշխանափոխություն իրականացվի, չնայած նաև հասկանում է ապրիլի 24-ին Հայաստան են գալու մի շարք պետությունների ղեկավարներ և անհրաժեշտ էր ապահովել պետության անվտանգության հարցեր, սակայն իրականցվածը համարժեք չէր:

Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է մնացել, թե ինչու էր ՀԽ-ն համառորեն փորձում էր այդ օրը սկսել գործողություններ, երբ հասկանալի էր, որ խորհրդանիշը ցեղասպանության հարցն էր:

«Իսկապես իշխանափոխություն անհարժեշտ է, բայց պետք է իրականացնեին այլ օր»,-ասաց նա:

«Այս առումով, ցավոք, ՀԽ-ն և իշխանությունն իրենց կեցվածքով ապրիլի 24-ին այլ թեմա բերեցին, որը կվնասի 100-ամյա տարելիցի հետո կապված այն արարողություններին, որ տեղի են ունենալու»,-եզրափակեց նա: