Երիտասարդ ավստրալացին ժամեր տևած պայքարից հետո ցամաք է հանել 4 մետրանոց շնաձկան (լուսանկարներ)

13:14 • 10.04.15

Ավստրալացի ձկնորս Մաքս Մագերիջի ու նրա ընկերուհու առավոտյան ձկնորսությունն անսպասելի ավարտ է ունեցել. զույգը ժամեր տևած կատաղի պայքարից հետո կարողացել է ջրից հանել 4 մ երկարությամբ հսկայական շնաձկան:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Մագերիջի պատմելով՝ իրենցից 3 ժամից քիչ ավելի է պահանջվել վագրային շնաձկանը ցամաք հանելու համար:



«Դա իսկական մարտահրավեր էր ինձ համար: Երեք ժամ տևած պայքարից հետո ձեռքերս արնաշաղախ էին, իսկ ես` հոգեպես ու ֆիզիկապես շատ հոգնած»,- պատմել է երիտասարդը:



Նա հավելել է, որ առավոտյան ժամը 7-ից փորձել է ձկանը դուրս քաշել, սակայն դա նրան հաջողվել է միայն 10:30-ին:

 

Ձկնորսը նաև նշել է, որ ծովային գիշատչին ցամաք հանելուց ու համապատասխան չափումներ անելուց հետո, բաց է թողել դրան: