Ստամբուլի հայտնի «ոսկու շուկայում» հրդեհ է բռնկվել

16:18 • 10.04.15

Ստամբուլում հատուկ ոսկերչական արտադրանքի վաճառքի համար նախատեսված Kuyumcukent առևտրի կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը:

 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Գնորդներն ու անձնակազմը տարհանվել են:

 

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ մեքենաներ: Առևտրի կենտրոնի տարածքում ծխի թանձր քուլաներ են երևում:

 

Առևտրի այս կենտրոնը շատ հայտնի է Ստամբուլում՝ հատկապես ամուսնանալ ցանկացող զույգերի շրջանում: