ՄԱԿ. անհրաժեշտ է անհապաղ «մարդասիրական դադար» հաստատել Եմենում

18:21 • 10.04.15

Անհրաժեշտ է անմիջապես «մարդասիրական դադար» հաստատել Եմենում ընթացող ռազմական գործողություններին, որը պետք է պահպանվի «օրական գոնե մի քանի ժամ»: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եմենում մարդասիրական հարցերի համակարգման հարցով ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուն, հաղորդում է ТАСС-ը:


«Իրավիճակը վատթարանում է յուրաքանչյուր ժամ»,- նշել է նա՝ հավելելով, որ քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ մարտերը դադարեցվեն օրական գոնե մի քանի ժամ: Այդ «պատուհանը» թույլ կտար երկիր օգնություն հասցնել, քանի որ այժմ բնակչությունն ունի մթերքի, խմելու ջրի, դեղորայքի, վառելիքի սուր պակաս:

 

Վան Դեր Կլաուն նշել է, որ Ադենում իրավիճակը «հատկապես մտահոգիչ է և անգամ աղետալի»:


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ապրիլի 9-ի դրությամբ Եմենում մահացել է 648 մարդ, 2191 մարդ ստացել է վնասվածքներ: