Սիրիայում սև բուրքաներով կին ջիհադիստները կրակում են հրազենից և կարգախոսներ վանկարկում (լուսանկարներ, տեսանյութ)
Սիրիայում սև բուրքաներով կին ջիհադիստները կրակում են AK 47 ինքնաձիգներից և խանդավառությամբ կարգախոսներ վանկարկում ծայրահեղական իսլամի և ջիհադի մասին, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը վանկարկում ջիհադիստական կարգախոսներ, որը կրկնում են խմբով քայլող այլ կանայք:
Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սուրբ Սիմոնի եկեղեցու մոտ գտնվող հին ուխտատեղիում:
Այն գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքից 60 կմ հեռավորության վրա:






















