Կանադան պատրաստվում է զորք ուղարկել Ուկրաինա

12:51 • 11.04.15

Կանադան առաջիկա ամիսների ընթացքում Ուկրաինա կուղարկի իր զորքերը, հայտնում է CTV-ն:

Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը վարժանքներ անցկացնելու առաքելության մասին է:

 

Կանադացի զինվորականները, հավանաբար, սերտ համագործակցելու են իրենց դաշնակից ամերիկացի զինվորականների հետ, ովքեր արդեն գտնվում են տարածաշրջանում:

 

Կանադայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարությունը նշել է, որ նման քայլը նախատեսված է Կանադայի «ուժեղ հակապուտինյան դիրքորոշումը» ցույց տալու և ուկրաինական իշխանությունն ամրապնդելու համար: