Իսլամիստները հայտարարել են եգիպտացի 2 սպայի սպանության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է եգիպտական ոստիկանության երկու սպայի սպանության մասին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Sky News Arabia-ին:
Հեռուստաալիքի տվյալներով` ԻԼԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է ծայրահեղական խմբավորման կողմից «Սինայի թերակղզում երկու եգիպտացի սպայի սպանության մասին»:
Հաղորդվում է, որ հավելյալ տեղեկություններ հանցագործության մասին ԻԼԻՊ-ը դեռ չի հաղորդել:










