ԻՊ-ի գրոհայինները Բաղդադից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք են գրավել (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքի մի քանի թաղամաս, գրում է CNN-ը:
Իրաքյան բանակի առնվազն 10 զինվոր է սպանվել մի քանի ժամ տևած կրակահերթերի հետևանքով: Բացի այդ, վիրավորվել է նաև Անբար նահանգում իրաքյան ռազմական գործողության ղեկավար գեներալ Քասիմ ալ-Մուհամադին:
Ռամադին գտնվում է Բաղդադից 110 կմ հեռավորության վրա:










